Հղիության ընթացքում ընդունվող վիտամիներ, դեղեր

Չնայած օր-օրի զարգացող բժշկությունը պնդում է, որ վիտամիների առանձին ընդունումը այսօր անհրաժեշտություն է, այնուամենայիվ կան բժիշկների որոշ խումբ, որ ոչ միայն դեմ են հաբերի տեսքով վիտամիներին  , այլ նաև հղիներին արգելում են ընդունել որևէ տեսակի հաբ-վիտամին: Բայց , ոչ մաքուր, էկոլոգիապես ոչ ճիշտ այս մեր ապրելակերպում երբեմն անհրաժեշտություն է լինում ընդունել կողմնակի վիտամիներ, անգամ որևէ տեսակի դեղեր: Ես փորձեմ հիշել ու գրել, թե ինչ վիտամինի տեսակներ եմ ընդունել ու հատկապես ինչի համար, գուցե որևէ մեկին պետք գա :))))

Գրանցվել եմ Գր. Լուսավորիչ ծննդատանը 7-րդ շաբաթական հղիությունով, օգոստոսին ու քանի որ պլաններում կար երկրից դուրս գալ, շրջագայել, ծով գնալ, բժիշկս խորհուրդ չտվեց, մնացինք ՀՀ ի հիասքանչ բնության հյուսին, ու երկար ճանապարհ գնալու համար , նշանակեցին .

MAGNE B6 – МАГНЕ B6 – սա միմիայն անհրաժեշտության դեպքում, եթե կան փորի շրջանում ձգվածություն, մեջքի ցավ, ու ընդանրապես նույնիսկ ինչ-որ անհանգիստ հոգեվիճակ է առկա, ընդունել եմ հղիության տարբեր շաբաթներում, զույգ-զույգ, միայն 6-րդ ամսում, խմել եմ 10 օր անընդմեջ , օրը երեք անգամ, ուտելուց հետո:

Дюфастон -Duphaston – սա էլ նշանակվեց երկար ճանապարհիս համար, բայց քանի որ ՀՀ ի տարածում ուր էլ գնաս, ինձ համար այն երկար էլ չի համարվում, այդպես էլ չեմ ընդունել, ոչ մի անգամ :

Ֆոլաթթու – սա ընդունել եմ դեռևս մինչ հղիությունը, սակայն ունեցա ստամոքսի խնդիրներ, ու հենց հղիությունից մի քանի շաբաթ հետո դադարեցի ընդունել:

Элевит – Elevit – սա վիտամիների համալիր է, քանի որ ֆոլաթթուն առանձին դադարեցրի, նշանակեցին սա, մեկ ամիս, 2-րդ ամսում կարծեմ , օրական մեկ անգամ, օրական մեկ անգամ ,ինքը շատ լավ վիտամիների կոմպլեքս էր: Սրան փոխարինող էր նաև Теровит прегна :

Кальций D3 / Никомед/ – Ունեի ոսկորների ցավ, 3-րդ ամսում, չնայած միայն դրա համար չէր, որ նշանակեցին, այլ հավելյար, օրը երկու անգամ մեկական հաբ, մեկ ամիս տևողությամբ, ուտելու ընթացքում: Ինքը մի քիչ քաղցրոտ էր, ու այդքան էլ հաճելի չէ ասենք թթու բան ուտելիս, կեսում ընդատել ու ուտել կալցի :Դ

Актовегин -  Սա երեխայի ուղեղի, ողնաշարի ու ընդանրապես ոսկորների համար նշանակվեց, օրը երկու անգամ , 14 օր 5-րդ ամսում, ուտելուց 15 րոպե առաջ, ընդունել եմ նաև համարյա 7-ում, քանի որ անհանգիստ ու բզիկ մամա եմ, բալիկս խելոք էր ու հարվածներ այդքան էլ չէի զգում , նշանակեցին ևս 14 օր :ՃՃՃ

Сорбифер – Խմում եմ հիմա, քանի որ ունեմ հեմոգլոբինի շատ ցածր ցուցանիշ, մեկ ամսով , օրը երկու անգամ, ուտելուց 15 րոպե առաջ :

Ренни – աշխատում եմ քիչ օգտագործել, սա ստամոքսիս այրոցների համար է, սկզբնական շրջանում ավելի շատ էի ընդունում, հիմա հասկանում եմ երևի թե ինձ, թե օրգանիզմիս, ուտելիքից արդեն այրոցներ գրեթե չկան:

Пепсан – P – քանի որ բացի ստամոքսի այրոցներից , ունենում էի նաև սարսափելի ցավեր, ծակոցներ, խմել եմ մի քանի անգամ, սկզբում երևի ամիսը 3 անգամ, հիմա մեկ կամ երկու, դա էլ զուտ գոնե քնելու համար:

Гриппферон – սա շատ լավ միջոց էր, փրկող իմ ալերգիայից, քանի որ տարօրինակ ալերգիա էր մոտս, իբրև հղիների ռինիտ, չնայած մինչ հղիությունս  ձմռանը նման բան էլի էր եղել, ուղղակի փակվում էին քթերս, երկար ժամանակով, քնել չէր լինում, վաղ առավոտյան փռշտոց, զզվելի մի բան, ակվամարիսը չէր օգնում, պինասոլը չէր օգնում, խորհրդով գտանք սա ու… օգնեց կարծես թե, ինքը շատ լավ միջոց է, անգամ նորածիներին են կաթեցնում ծննդատանը, որ գրիպ չընկնեն:

 

Կարծես թե այսքանն էր, առողջություն մեզ ու մեր բալիկներին :))))

 

Հղի և կերակրող կնոջ սնունդը

Հղի և կերակրող կնոջ սնունդը

Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։

Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս մարմնի զանգվածի յուրաքանչյուր կգ-ի համար, իսկ երկրորդ կեսում` մինչև 2 գ։ Հղիների սննդում սպիտակուցի ընդհանուր քանակությունը օրական պետք է կազմի 100-120 գ, որից 60%-ը՝ կենդանական ծագման։
Ճարպերի օրական պահանջը կազմում է 80-100 գ, որից 15-20%-ը բաժին է ընկնում բուսական ճարպերին։
Ածխաջրերի (հատկապես հեշտ յուրացվող) քանակությունը պետք է լինի սահմանափակ (հղիության երկրորդ կեսում օրական մինչև 300-350 գ)։ Առաջարկվում է սահմանափակել շաքարի, հրուշակեղենի, հացի, մակարոնային սննդամթերքի օգտագործումը; Հղիների օրաբաժնում պետք է լինի բանջարեղենի և թարմ մրգերի բազմազան տեսականի:
Հեղուկների կուտակումը նվազեցնելու, այտուցների և հիպերտոնիայի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է սահմանափակել աղի սննդի ընդունումը; Հղիության երկրորդ կեսում, հատկապես վերջին երկու ամիսներին, աղի քանակությունն օրական չպետք է գերազանցի 5 գ-ից։
Վիտամինների նկատմամբ հղի կնոջ օրգանիզմի պահանջը զգալիորեն գերազանցում է սովորական ֆիզիոլոգիական չափաքանակները, կազմելով` C վիտամինի համար 75 մգ, A–ի համար՝ 2 մգ, B1-ի՝ 2 մգ, B2՝ 2 մգ, PP՝ 20 մգ, B6` 2 մգ, B12՝ 3 մկգր, E՝ 20 մգ, D` 500 ՄՄ։ Կերակրող կնոջ սնունդը պետք է լինի մոտավորապես այնպես, ինչպես հղիության շրջանում։ Հիմնական սննդանյութերի պահանջն օրական կազմում է. սպիտակուց՝ 120 գ, որից 60-70%-ը՝ կենդանական ծագման, ճարպ՝ 100-120 գ, այդ թվում բուսական ճարպ՝ 20 գ, ածխաջրեո՝ 450-500 գ: Սննդի կալորիականությունը սովորականից 700-1000 կալորիայով պետք է բարձր լինի (3200-3500)։
Սննդամթերքի օրվա օրինակելի հավաքածուն պետք է պարունակի միս (թռչունի կամ ձկան)՝ 200 գ, կաթ՝ 1 լիտր, կաթնաշոռ` 100-150 գ, կարագ՝ 20-30 գ, պանիր՝ 20-30 գ ձու` 1հատ, բանջարեղեն՝ 600 գ (որից կարտոֆիլը՝ ոչ ավելի քան 200 գ), միրգ՝ 200-300 գ:
Կերակրող և հղի կանանց կտրականապես արգելվում է օգտագործել ոգելից խմիչքներ, այդ թվում նաև գարեջուր։ Սննդի ռացիոնալ ռեժիմն անհրաժեշտ է զուգակցել բավարար հանգստի հետ (գիշերը` 8-ժամյա և ցերեկը` 1-2-ժամյա քուն, զբոսանք մաքուր օդում): Թերկաթնարտադրության կանխարգելման և բուժման մեջ կարևոր տեղ է տրվում կնոջ լիարժեք սննդին, հեղուկների օգտագործման, քնի, հանգստի ռեժիմին։ Կրծքի կաթի արտահոսը լավացնելու նպատակով խորհուրդ է տրվում երեխային կերակրելուց 10-15 րոպե առաջ խմել թեյ, կոմպոտ, մասուրի եփուկ։ Դեղորայքային միջոցներից կարելի է օգտագործել վիտամինային պատրաստուկներ՝ նիկոտինաթթու 40-50-ական մգ, օրը 2-3 անգամ (կերակրելուց 10-15 րոպե առաջ), վիտամին E` 10-15-ական մգ, օրը 2-3 անգամ (10-15 օր), խթանող միջոցներ՝ ապիլակ՝ 10 մգ, օրը 3 անգամ (2 շաբաթվա ընթացքում)։ Լավ ազդեցություն է թողնում կրծքագեղձերի ուլտրամանուշակագույն ճառագայթումը։

 http://med-practic.com

Հեղինակ : Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր : Կլինիկական մանկաբուժություն