Հիմա այ այսքա~ն եմ :P

Արգանդը մեծանում է մինչև 10 սմ լայնությամբ: Նրա համար կոնքազդրային շրջանը դառնում է նեղ, և այն սկսում է բարձրանալ դեպի որովայնի խոռոչ: Օգտվելով գերձայնային հետազոտությունից` բժիշկը, պտղի չափերից ելնելով արդեն հստակ կարող է որոշել ծննդաբերության ժամկետները:
Հղի կնոջ սիրտը աշխատում է ավելի արագ: Սկսում է խփել րոպեում մի քանի զարկով ավել, որպեսզի կարողանա հաղթահարել արյան ավելացած շրջանառությունը:
Հղիության առաջին եռամսյակում (առաջին 13 շաբաթներ) հղիի միջին քաշը սովորաբար ավելանում է 1,5-2 կգ-ով:Պտուղը 13-րդ շաբաթում
Քաշը 40-50 գրամ, երկարությունը մոտ 10-11 սմՊտղի աճը ընթանում է արագընթաց: Վերջին 3 շաբաթվա ընթացքում դիմագծերը նմանվում են մարդկայինի: Ճիշտ է, օրգանիզմի հիմքը արդեն դրված է, սակայն շարունակաբար կատարվում են փոփոխություններ: այսպես, զարգանում է ձեռքերի և ոտքերի եղունգների սաղմը: Մկանային համակարգը բավականին զարգացած է, սակայն շարժումները դեռևս անկառավարելի են: Իմպուլսները հաղորդվում են ողնուղեղ, քանի որ գլխուղեղը զարգացած է ոչ բավարար:Աղիները այլևս դուրս չեն գալիս որովայնի խոռոչից:
Եթե պտուղը արական սեռի է, ապա նրա մոտ իգական ռեպրոդուկտիվ օրգանները վերափոխվում են` տեղի տալով արականին: Պտղի կոպերը սերտաճած են, աչքերը 4 ամիս հետո նոր կբացվեն: Թաթիկները բավականին երկար են, պտուղը սկսում է ծծել մեծ մատը, բայց ընդհանրապես << ծծել >> բառը չափազանցված է, քանի որ նա ուղղակի մատը մոտեցնում է բերանին: Սկսում է զարգանալ այն հյուսվածքը, որից պետք է ձևավորվեն երեխայի ոսկորները` հատկապես գլխի և վերջույթների: Արդեն նշմարվում են մի քանի կողեր: Քիթը և կզակը ընդգծված են ավելի հստակ: Մի քանի շաբաթ հետո պտուղը սկսում է շարժվել << ինչպես մեծը >>: Նրա կրծքավանդակը սկսում է շարժվել, ինչպես շնչառության ժամանակ, նույնիսկ սովորում է կուլ տալ քիչ քանակով պտղաջրեր, որը նա կարտաթորի միզելու միջոցով: Այս շրջանում պտղի սնումը, թթվածնով ապահովումը և վերամշակված արգասիքների հեռացումը կատարում է պլացենտան, իսկ հետագա ամիսներին կարևոր նշանակություն են ունենում պտղաջրերը:
13-րդ շաբաթում պլացենտան արդեն հուսալիորեն կազմավորված է և պատրաստ է ձվարաններից ընդունել հորմոններ արտադրելու էստաֆետը, այնպիսի հորմոններ, ինչպիսիք են պրոգեստերոնը և էստրիոլը, որոնք մեծ դեր են խաղում հղիության զարգացման համար:
Իսկ Դուք Ձեր պստոյի շաբաթականը նայեք այ այստեղ .

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s