եթե դուք աշխատում եք

Եվ այսպես, եթե հղի եք և աշխատում եմ շաբաթը 5 օր, 8 ժամով, համակարգչի առաջ, ինչպես ես, ապա ներկայացնեմ մի քանի օգտակար խորհուրդ 🙂 :

Խորհուրդներ հղիության ժամանակ աշխատող կանանց

  • Աշխատանքի ընթացքում հաճախ ընդմիջում արեք: Դա կօգնի նվազեցնել հոգնածությունը:
  • Խուսափեք երկար նստելուց կամ կանգնելուց: Ընդմիջումների ժամանակ  կատարեք թեթև ֆիզիկական վարժություններ (օրինակ, ձգումներ կատարեք), կամ մի փոքր զբոսնեք:
  • Տուն գալով անմիջապես մի անցեք տան գործերին: Ավելի օգտակար կլինի, որ գոնե  մեկ ժամ  պառկեք և հանգստանաք:
  • Մի հրաժարվեք աշխատակիցների և տնեցիների առաջարկած օգնությունից, եթե օգնության առաջարկ կա:

Բացի այդ, օգտագործեք հանգստանալու ցանկացած հնարավորություն:

Մեր օրերում շատ է քննարկվում նաև հարցը, թե որքանով է վտանգավոր համակարգչով աշխատելը հղիության ընթացքում:  Համակարգչի բացասական ազդեցությունը հիմնավորող գիտական բացահայտումներ չկան, ուստի  համարվում է, որ համակարգչով աշխատելը պտղի համար վտանգ չի ներկայացնում: Պարզապես աշխատելուց հիշեք և կիրառեք վերոնշյալ խորհուրդները:

  • Պտղի նորմալ զարգացմանը և մոր առողջությանը հակացուցված է կանոնակարգված 8 ժամյա աշխատանքը: Առավոտյան վաղ արթնանալը, երթուղայիններում անհարմարությունները, մեքենաների արտանետած գազերը, շտապողականությունը վատ են ազդում հղիի օրգանիզմի վրա: Ապագա մայրիկի աշխատանքային օրը չպետք է գերազանցի վեց ժամը:
  • Չի կարելի գիշերային հերթափոխով  կամ արտաժամյա աշխատել, խորհուրդ չի տրվում գործուղումների մեկնել
  • Արգելվում է ծանրություններ կրել կամ տեղաշարժել:

Բոլոր դեպքերում, եթե անգամ աշխատավայրում ընդառաջում են հղի կնոջը և նրա համար աշխատանքի հարմար պայմաններ ստեղծում, ցանկալի է  ֆիզարձակուրդի գնալ ծննդաբերելուց երկու ամիս առաջ:

Հղումը

Մի երկու խորհուրդ էլ ես ավելացնեմ

.  համակարգչով աշխատելիս, օգտագործեք մածուն կամ թան, և թարմացնում է բավականին , և օգտակար է , աչքերին վնաս հասցնելու հնարավորությունն էլ կանխում է:

. աշխատելիս, գոնե երկու անգամ , դուրս եկեք աշխատասենյակից, հարդարման սենյակում կամ որտեղ հարմար գտեք, սանրեք մազերը, և հանգստացնում է նյարդերը և ցրում է զանազան տհաճ , կպչուն մտքերը:

. չնայած հարմար է ոտքը ոտքով գցել և նստել, բայց աշխատեք այդ դիրքով չմնալ կամ գոնե մինիմալացնել, դա վտանգավոր է ոտքերի երակների լայնացման համար, վերջիվերջո + մի քանի ամիս ու դրա համար պատրաստի նախադրյալ ունենալու ենք, չախո ենք լինելու :Դ

. որքան էլ , որ հարմար լինի աշխատանքային աթոռը կամ բազկաթոռը, մեջքի ետևում դրեք փոքրիկ բարձ, և ավելի հարմար է նստել , և ողնաշարի որոշ բարդացումներից կազատվենք:)

. աշխատեք աշխատանքային օրերին հաճախել թատրոն, բալետ, օպերա և այլ ժամանցային կենտրոն, եթե այդ օրերին չեք հասցնում, ապա շաբաթ և կիրակի օրերին ձեզ մի զրկեք  և գնացեք թեթևանալու :)))

. հա մի կարևոր խորհուրդ էլ, մի ընկեք նրբազգացության կամ այլ թիթիզության ետևից և այն մարդիկ, ովքեր ձեզ ավելորդ ուշադրություն են դարձնում, հղի ես, զգույշ , լա լա, մի ընկեք այդ տրամադրության տակ և մի թուլացե’ք :)))) այս դեպքերում ես պատասխանում եմ, որ հղի եմ և ոչ թե հիվանդ, այսինքն պահպանեք ձեզ իհարկե, բայց պետք չէ ամբողջ օրն պարապուրդի մատնվել, վայելեք կյանքը և հղիությունը ` ակտիվ ու գեղեցիկ , ուրախ պայմաններում : )))))))

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s