Արդեն գնե՞լ եք ձեր նոր կոչմանը պատկանող հագուստ

Արդյո՞ք 3-րդ եռամսյակում , արդեն սկսում են հագնել հատուկ հղիների համար նախատեսված հագուստ ,մմմմ, եթե անգամ դուք դեռ չեք հագնում, ապա ինձ նման պետք է սկսեք գոնե մի երեք նոր հագուստով ավելացնել ձեր զգեստապահարանը:) ))))) Ես անգամ արդեն որոշ հագուստները ուղարկել եմ պահանոց :Պ , չնայած միևնույն է , տաք շորերը հանելու ժամանակն էլ է :))))) Իսկ հիմա շատ լավ հղում.

 

Հագուստը հղիության ժամանակ. 3-րդ եռամսյակ

Երրորդ ավարտական եռամսյակում հղիությունը կլինի արտահայտված, բայց չնայած դրան պետք է լավ տեսք ունենալ:

Կարևոր է, որ շրջազգեստի եզրը հասնի ձկնամկանի կեսին, հակառակ դեպքում կդիտվեք հակաէսթետիկական:

Ստիպված կլինեք թարմացնել պահարանը` գնելով մի քանի հագուստ հատուկ հղիների համար:

Սպիտակեղեն

Սպիտակեղենը պետք է կարված լինի բնական կտորներից և բավարարի հղի և կերակրող կնոջ բոլոր պահանջները:

Ձեռք բերեք մի քանի կրծկալներ հատուկ հղի և կերակրող կանանց համար, որոնք լավ կպահեն կուրծքը, կունենան լայն բրետելներ և կկոճկվեն դիմացից:

Նման ձևի կրծկալները` լայն գոտով և բարձր բաժակներով, նկատելի կփոքրացնեն ճնշումը կրծքավանդակի մկանների վրա: Այդ պատճառով որոշ կանայք շարունակում են կրել այդ կրծկալները ողջ կերակրման ընթացքում:

Պտուկների համար առաջարկվում է օգտագործել կոպիտ բամբակե կտորից ներդիրներ:

Հետագայում, կրծքով կերակրման ժամանակ, այդ ներդիրները փոխում են ուրիշով, որը լավ կներծծի խոնավությունը և կպահպանի հագուստը արտադրվող կաթից:

Ձեզ կարող է թվալ, որ այդպիսի կրծկալները հնաոճ են ու հակաէսթետիկ: Սակայն դիզայներները հոգացել ոն, որ  հղի կինը համակրելի տեսք ունենա ևստեղծել են հղի և կերակրող կանանց համար կրծկալների գեղեցիկ մոդելներ:

Որոշ հղի կանայք նախընտրում են հագնել հագնել վարտիքներ, որովայնի տակով անցնող ռեզինով, սակայն դա անցանկալի է: Անհրաժեշտ է ձեռք բերել մի քանի զույգ բարձր բամբակյա վարտիքներ, որոնք ամբողջությամբ կծածկեն որովայնը:Կարող է թվալ, որ դուք տգեղ կդիտվեք,  բայց կլինի շատ հարմար, քանի որ նման վարտիքները չեն ճնշի և չեն սահի:

Ինչպես և կրծկալները, այս վարտիքները պետք կգան նաև ծննդաբերությունից հետո, երբ անհրաժեշտ կլինեն ներդիրներ` արտադրությունից սպիտակեղենը պաշտպանելու համար:

Կոշկեղեն

Երրորդ եռամսյակում հղի կնոջ ոտքերի երակները կարող են լայնանալ, կամ կարող է զարգանալ հարթաթաթություն: Այդ պատճառով պետք չէ բարձրակրունկ կոշիկներից միանգամից անցում կատարել  առանց կրունկի տնային կոշիկների: Որպեսզի ոտքերը չհոգնեն, անհրաժեշտ է հագնել փափուկ կոշիկ` փոքր կրունկով (3 սմ) կամ տանկետկայով և կլորացող լայն թաթով: Հարթաթաթության կանխարգելման և ամբողջ օրվա լարվածությունից հետո հոգնածությունը հանելու նպատակով մարզեք թաթի մկանները հետևյալ կերպ. Նստեք աթոռին, հատակին դրեք թաշկինակ, մատիտ կամ գնդակ ,և աշխատեք մի քանի անգամ իրերը բարձրացնել ոտքի մատներով:

 

http://impoqrik.am

հ.գ. Շատ լավ , հարմարավետ ու որակով ներքնազգեստներ կան Դեբենհամսում :)))

Իսկ կոշիկների համար ասեմ, երբեք ամբողջությամբ տափակ կոշիկ չհագնեք🙂

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s