Հագուստը հղիության ժամանակ

Հագուստը հղիության ժամանակ

Հղիությունը բնական ֆիզիոլոգիական վիճակ է: Այդ շրջանում կնոջ հետ տեղի են ունենում զարմանալի փոփոխություններ, փոխվում է նրա արտաքինը, մեծանում է որովայնը, հաստանում են ուսերը, դեմքը, լցվում են ոտքերը, ձեռքերը, սակայն դա բացարձակ չի նշանակում, որ հղի կինը կորցնում է իր հմայքը:

Կարևոր է, որ հղի կինը կրի այնպիսի հագուստ, որը հարմար կլինի  ինչպես ապագա մայրիկի, այնպես էլ երեխայի համար: Հագուստն այնպիսին պետք է լինի, որ շեղի ուշադրությունը մեծ որովայնից դեպի դեմքը, ինչը շատ հղւների մոտ գեղեցկացած է և թարմացած:

Հղիի հագուստի համար անհրաժեշտ են բնական կտորներ, ազատ սիլուետներ, ուշադրություն գրավող օձիքներ, աքսեսուարներ և այլն:

Իհարկե յուրաքանչյուր կին անհատականություն է և հագուստի ընտրության ժամանակ պետք է հաշվի առնել սեփական կառուցվածքի առանձնահատկությունները:

Իսկ հղիության յուրաքանչյուր եռամսկայում կնոջ մարմինն ունի իր առանձնահատկությունները:

Հղիության առաջին եռամսյակ

Առաջին անգամ հղիացած կնոջ մարմինը կտարբերվի կրկնահղի կնոջ մարմնից, ծննդաբերած կնոջ որովայնը առավել նկատելի կլինի, քանի որ որովայնի մկանները կորցնում են էլաստիկությունը և չեն թաքցնում մեծացող արգանդը:

Այդ պատճառով արդեն ծննդաբերած կանայք առաջին եռամսյակում կարող են կրել ազատ սիլուետի հագուստ, առանց գոտու: Այն դեպքում, երբ առաջնահղիները, առանց մարմնի տեսանելի փոփոխությունների (միայն կուրծքն է մեծանում), կարող են կրել իրենց սվորական հագուստը` զգեստներ (նույնիսկ գոտիով, կիսաշրջազգեստներ, ժակետներ, կիսատաբատներ, շապիկներ և այլն): Իհարկե անհարմար կլինի կրել ընդգծող ջինսեր, քանի որ օրվա վերջում հոգնածությունը իրեն կզգացնի և ցանկություն կառաջանա ազատել որովայնը: Կարելի է հագնել տաբատ, սակայն ազատ, վրայից իջնող բլուզով:

Բլուզները կարող են լինել տարբեր կտորներից, տարբեր գույներով և նախշերով:

Կոշկեղենը նույնպես հղիության առաջին շրջանում պետք է լինի կաշվից, հարմար, ոտքերը չսեղմող և առանց կրունկի:

Աքսեսուարներ

Հղի կնոջ հագուստում աքսեսուարներին շատ կարևոր դեր է հատկացվում. Հաճախ դրանք դառնում են շեղող, կոստյումին տալիս են փոփոխական տեսք, և մեծ ծախսեր չեն պահանջում: Յուրաքանչյուր կին ունի մի քանի բարակ շարֆեր, վզնոցներ, ուլունքներ կամ այլ զարդեր:  Շատ օրիգինալ է միագույն մուգ հագուստի հետ ծավալուն ապարանջանների կրումը:

http://impoqrik.am

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s