Հղի կնոջ հիգիենա

Այնքան խուճուճ հարցեր են առաջ գալիս, երբ սկսում է փորիկը մեծանալ ու սկսում եք մտահոգվել ամեն տեսակ “մաքրությունից” առաջ, արդյո՞ք դա կվնասի բալիկիդ :)  Համացանցում բազմաթիվ նյութեր կան, սակայն ցավոք միմիայն ռուսական ֆորումներից եմ գտնում  ավելի մատչելի ու ավելի անհրաժեշտ ինֆորմացիա😦 Հիմա փորձեմ հավաքել մի տեղ ողջ ունեցածներս, ու պակասը լրացնենք իրար հարցում կատարելով🙂

Կնոջ խնամքը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում, ինչպես նաև ծննդաբերությունից հետո կնոջ արտաքին տեսքում առաջանում են փոփոխություններ, որոնք հանգեցնում են մի շարք թերությունների՝ ինչպիսիք են գիրությունը, մարմնի ուրվագծերի տձևությունը, մաշկի վրա պիգմենտային բծերը՝ դեմքին, զոլերը որովայնի առաջային պատին և այլուր, և այլն:
Ուստի մեծ նշանակություն ունի այն վարքն ու խնամքը, որին դիմում է կինը հղիության ժամանակ՝ կազմվածքը և մաշկի թարմությունը պահպանելու համար: Շատ թերություններից կարելի է խուսափել կամ լիովին կանխել դրանց դրսևորումը, եթե հղի կինը ծանոթ է մի շարք հիգիենիկ կանոնների հետ, որոնք պետք է պահպանել ամեն օր:
Չափից ավելի գիրությունը հղիության ժամանակ ունի ոչ միայն գեղագիտական, այլև բժշկական նշանակություն և սերտորեն կապված է սնվելու հետ: Երբ գիրանալու հետևանքով մարմինը ծածկվում է ճարպի հաստ շերտով, նման կանանց մոտ ծննդաբերությունը կարող է բարդություններով ուղեկցվել, իսկ երեխայի ծնվելուց հետո նիհարելը դժվարանում է: Հղիության ժամանակ չպետք է առանց խտրականության ընդունել մեծ քանակությամբ բարձր կալորիականությամբ մթերքներ, ինչպես օրինակ յուղ, կաթի սեր, քաղցրավենիք և այլն: Հղի կինը պետք է պարբերաբար կշռվելու միջոցով վերահսկի իր մարմնի քաշը: Առաջին երեք ամիսների ընթացքում քաշը պետք է ավելանա 1,5-2կգ-ով, այնուհետև մարմնի ավելացումը ամսեկան չպետք է անցնի 1կգ-ից: Ընդ որում ամբողջ հղիության շրջանում քաշի ավելացումը չպետք է գերազանցի 9-12կգ-ը:
Հղի կինը պետք է հետևի իր սովորական ռեժիմին, բայց մաքուր օդում գտնվելը և քունը անհրաժեշտ է ավելացնել: Սպորտային պարապմունքները կարող են շարունակվել, բայց հայտնի սահմանափակմամբ: Արգելվում է ձիավարժությունը և մարմնի ցնցման հետ կապված սպորտի մյուս ձևերը: Խորհուրդ է տրվում լողը, սակայն ջրի ջերմաստիճանը Ցելսիուսի 20 աստիճանից ցածր չպետք է լինի: Վերջին 4 ամիսների ընթացքում ջրավազանում լողալն արգելվում է: Նորմալ ընթացող հղիության դեպքում աշխատանքային ռեժիմը պահպանվում է, բայց անհրաժեշտ է խուսափել ծանր ֆիզիկական աշխատանքից, ֆիզիկական և նյարդային ուժեղ լարումներից: Առանձնապես վնասակար են գերհոգնածությունը և գիշերային աշխատանքը:
Հղի կնոջ մաշկի խնամքը մեծ մասամբ նման է սովորական հիգիենիկ խնամքին, որը յուրաքանչյուր կին պետք է պահպանի:Աշխատեք հնարավորինս քիչ օգտագործել կոսմետիկ միջոցներ, դրանք բացի տարբեր քիմիական նյութեր պարունակելը նաև ալերգեններ են հանդիսանում, իսկ հղիության ընթացքում բարձրանում է ալերգիկ ֆոնը կնոջ մոտ և անգամ այն կանանց մոտ, ովքեր չեն ունեցել ալերգիա կարող են դիտվել ալերգիկ ռեակցիաներ:
Մաշկի պիգմենտավորման նկատմամբ հակում ունեցող կանանց մոտ մաշկը արևի ճառագայթներից հովանոցով, գլխաշորով, լայնեզր գլխարկով պաշտպանելը որոշ չափով կարող է կանխել պիգմենտային բծերի առաջացումը: Շատ հաճախ ծննդաբերությունից հետո այդ բծերն անհետանում են իրենք իրենց:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s