Հղիությունն ու Ամանորը

Ինչպե՞ս դիմավորել Նոր Տարին… մմմ , այսպես ցմփորիկ, ոնց որ Ձմեռ Պապիի նվերների պարկը կուլ տված լինեմ, բայց դե:)))))))))))) այս տարի ինչ-որ ակնկալիքներս չեն փոխվել, ոչ էլ մոտեցումներս կամ սպասումներս ամանօրյա, պարզապես մի քիչ դրական եմ տրամադրված , սովորաբար նեխորեն եմ սպասում :Դ:Դ:Դ չեմ սիրում, բայց քանի որ գիտեմ, որ սա վերջին Նոր Տարին է, որ կդիմավորեմ ձանձրալի ու անիմաստ ձևերով, քանիո ր արդեն իմ բոլոր ամանորները ճուտիկիս համար են լինելու :)))))))))))))))))))))))))))))))))))))) լավ, փորձեմ դրական մի քանի խորհրդով կիսվել ձեզ հետ😛

Այսպես, որ եռամսյակում էլ , որ լինեք, հարկավոր է զգույշ լինել , շատ չծանրաբեռնվել տնային գործերով, այսինքն սալաթներ, տորթեր, ճաշատեսակներ, միևնուևյն է, դուք ինքներդ ուտելիքները չեք կարող խառնել , հին սալաթներ չեք ուտելու, այնպես որ մի երկու — երեք տեսակ սալաթը լրիվ բավական  առաջին երկու օրվա համար: Եթե առանձին եք ապրում, պատրաստեք այն, ինչ սիրում եք դուք և ձեր ամուսինը , նույնիսկ այդ հեքիաթային գիշերը ավելի թեթև անցկացրեք, հեռուստացույց դիտեք, հետաքրքիր ընտանեկան ֆիլմեր, սմետանով ձեր փորիկին փաթիլներ նկարեք:))))))))))) իսկ հետո նկարվեք տոնածառի մոտ, պուճուրը մի քանի տարի հետո ահագին կուրախանա :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ եթե ձյուն գա, կարող եք ելնել դուրս, չմոռանալով տաք հագնվել, ձնագնդի խաղալ, նկարվել, գոռալ, լիցքաթափվել ու գալ տուն:Պ

Իսկ եթե ամեն դեպքում ապրում եք ձեր ամուսնու ընտանիքի հետ, թողեք ծանր գործերը նրանց վրա :ՃՃՃՃՃՃ, դուք աշխատեք թեթև , մանր գործեր անել, կտրատել մթերքներ, ձևավորել անձեռոցիկներ😀 , եթե ունեք շատ հարազատներ, որոնց սովորություն ունեն գիշերը այցելել ձեզ, ապա հոգնելուն պես, առանց ամաչելու, ներողություն խնդրեք և գնացեք մի փոքր պառկելու, եթե քնով անցնեք, հոգ չեք, բարի երազներ ձեզ😛

Իսկ եթե դուք եք հրավիրված այլ ընտանիք, խորհուրդ չեմ տալ գնալ, նախ դեռ ամեն տեղ չէ, որ սովոր են չծխել ընդհանուր սենյակում, հետո աղմուկը կարող է ձեզ ավելի շուտ հոգնեցնել , իսկ օտար մահճակալին քնել չեք կարող կարծում եմ :)))))))))))))) ,  չնայած եթե գերակտիվ հղի եք, կարող եք և չհրաժարվել այդ մտքից, հանգիստ ու թեթև թռվռումներով անցկացրեք ձեր Ամանորը: Ուտելիքի հարցում , ինձնից լավ գիտեք, :Պ , չեք խմում, չեք ծխում, ծխողների հետ չեք մնում, յուղոտ ու ծանրամարս ուտելիքներից էլ հեռու :Պ

Հիմա հագուստի մասին, եթե ուզում եք փայլել ձեր փորիկով, այսինքն թաքցնելու կամ անհարմարության բան չկա, հագեք գեղեցիկ երեկոյան, կոկտելային հագուստ, ոչ շատ լայն, բայց հղիների համար նախատեսված, կիպ հագուստը ավելի շուտ է հոգնեցնում:):  Կրեք խոշոչ զարդեր, կուլոն, երկար օղեր, վերևի մասը ավելի ընդգծելու համար, գույների հարցում սահմանափակում չկա, քանի որ հենց Սև Հրեշի տարում, Ամանորին նորաձև են թեթև ու բոլոր գույները:

Նվերների մասին հարկավոր է չմոռանալ, իհարկե պետք է ձեզ էլ չմոռանան, նաև մի մոռացեք պստոյի մասին, ինչ-որ սիմվոլիկ բան գնեք, չնայած նա դեռ չ իծնվել, բայց Կա ու սկսեք նրա առաջին նվերը հենց դուք անել :Պ

Այ, Ամանորից հետո, բոլոր տեսակի տնային մաքրամաքուր գործերը թողեք ուրիշներին, ինչ-որ ամաների սպիտակեցում, ժավելանման գործեր, դարակներում ափսեների դասավորելը, և այլ քթամազ գործերից հեռու :)))))))))))))

Երևի թե այսքանը, հիշե’ք, որ դուք ավելի մեծ հրաշքի եք սպասում, ու ամեն երջանիկ ու բարի րոպեները , այդ հրաշքին ժպիտներ են բերում:))))

Բարի Ամանոր, թող ձեր փոքրիկի առաջին ու վերջին փորիկային Ամանորը անցնի աննկարագրել , իսկ մնացած Ամանորները` հրաշքներով լի:

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s