Հղի և կերակրող կնոջ սնունդը

Հղի և կերակրող կնոջ սնունդը

Կրծքի կաթի լավ արտադրման և լավագույն բաղադրությունն ապահովելու համար մեծ նշանակություն ունի հղի և կերակրող կնոջ սննդի ճիշտ կազմակերպումը։

Հղիության առաջին կեսում սպիտակուցի պահանջն օրական կազմում է 1,5 գ` ոչ պակաս մարմնի զանգվածի յուրաքանչյուր կգ-ի համար, իսկ երկրորդ կեսում` մինչև 2 գ։ Հղիների սննդում սպիտակուցի ընդհանուր քանակությունը օրական պետք է կազմի 100-120 գ, որից 60%-ը՝ կենդանական ծագման։
Ճարպերի օրական պահանջը կազմում է 80-100 գ, որից 15-20%-ը բաժին է ընկնում բուսական ճարպերին։
Ածխաջրերի (հատկապես հեշտ յուրացվող) քանակությունը պետք է լինի սահմանափակ (հղիության երկրորդ կեսում օրական մինչև 300-350 գ)։ Առաջարկվում է սահմանափակել շաքարի, հրուշակեղենի, հացի, մակարոնային սննդամթերքի օգտագործումը; Հղիների օրաբաժնում պետք է լինի բանջարեղենի և թարմ մրգերի բազմազան տեսականի:
Հեղուկների կուտակումը նվազեցնելու, այտուցների և հիպերտոնիայի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է սահմանափակել աղի սննդի ընդունումը; Հղիության երկրորդ կեսում, հատկապես վերջին երկու ամիսներին, աղի քանակությունն օրական չպետք է գերազանցի 5 գ-ից։
Վիտամինների նկատմամբ հղի կնոջ օրգանիզմի պահանջը զգալիորեն գերազանցում է սովորական ֆիզիոլոգիական չափաքանակները, կազմելով` C վիտամինի համար 75 մգ, A–ի համար՝ 2 մգ, B1-ի՝ 2 մգ, B2՝ 2 մգ, PP՝ 20 մգ, B6` 2 մգ, B12՝ 3 մկգր, E՝ 20 մգ, D` 500 ՄՄ։ Կերակրող կնոջ սնունդը պետք է լինի մոտավորապես այնպես, ինչպես հղիության շրջանում։ Հիմնական սննդանյութերի պահանջն օրական կազմում է. սպիտակուց՝ 120 գ, որից 60-70%-ը՝ կենդանական ծագման, ճարպ՝ 100-120 գ, այդ թվում բուսական ճարպ՝ 20 գ, ածխաջրեո՝ 450-500 գ: Սննդի կալորիականությունը սովորականից 700-1000 կալորիայով պետք է բարձր լինի (3200-3500)։
Սննդամթերքի օրվա օրինակելի հավաքածուն պետք է պարունակի միս (թռչունի կամ ձկան)՝ 200 գ, կաթ՝ 1 լիտր, կաթնաշոռ` 100-150 գ, կարագ՝ 20-30 գ, պանիր՝ 20-30 գ ձու` 1հատ, բանջարեղեն՝ 600 գ (որից կարտոֆիլը՝ ոչ ավելի քան 200 գ), միրգ՝ 200-300 գ:
Կերակրող և հղի կանանց կտրականապես արգելվում է օգտագործել ոգելից խմիչքներ, այդ թվում նաև գարեջուր։ Սննդի ռացիոնալ ռեժիմն անհրաժեշտ է զուգակցել բավարար հանգստի հետ (գիշերը` 8-ժամյա և ցերեկը` 1-2-ժամյա քուն, զբոսանք մաքուր օդում): Թերկաթնարտադրության կանխարգելման և բուժման մեջ կարևոր տեղ է տրվում կնոջ լիարժեք սննդին, հեղուկների օգտագործման, քնի, հանգստի ռեժիմին։ Կրծքի կաթի արտահոսը լավացնելու նպատակով խորհուրդ է տրվում երեխային կերակրելուց 10-15 րոպե առաջ խմել թեյ, կոմպոտ, մասուրի եփուկ։ Դեղորայքային միջոցներից կարելի է օգտագործել վիտամինային պատրաստուկներ՝ նիկոտինաթթու 40-50-ական մգ, օրը 2-3 անգամ (կերակրելուց 10-15 րոպե առաջ), վիտամին E` 10-15-ական մգ, օրը 2-3 անգամ (10-15 օր), խթանող միջոցներ՝ ապիլակ՝ 10 մգ, օրը 3 անգամ (2 շաբաթվա ընթացքում)։ Լավ ազդեցություն է թողնում կրծքագեղձերի ուլտրամանուշակագույն ճառագայթումը։

 http://med-practic.com

Հեղինակ : Վ.Ա. Աստածատրյան
Աղբյուր : Կլինիկական մանկաբուժություն

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s