Ինչպես անցկացնել հետծննդյան արձակուրդը

Որոշ կանանց համար դեկրետը կամ հետծննդյան արձակուրդը խիստ անհրաժեշտություն է , սպասված արձակուրդ, իսկ ոմանց համար ուղղակի ստիպված ընդունվող արձակուրդ, որի հետ պարզապես համակերպվում են: Չգիտեմ ինչու, բայց վերջին հղի կանանց թվում է, որ պետք է աշխատել մինչև վերջ, ելնելով լավ տանվող հղիությունից, վախենալով թե’ չորս պատերից, թե’  ոչ ֆինանսական լիարժեքությունից: Ես իհարկե ոչինչ չունեմ նրանց դեմ, բայց կարծում եմ հղիությունը այն զգացողությունների ու ֆիզիկիկական հրաշք ձևափոխումները պետք է վայելել, իհարկե ինքս 30 շաբաթականից եմ անցնել արձակուրդի, բայց այդ ընթացը նույնպես վայելել եմ, իսկ հիմա մի քանի հիանալի խորհուրդ և դուք էլ անցնելով այդ ամենը, ավելի շատ կվայելեք ու կզգաք ձեր փոքրիկի զարգացումն ու անգամ ժպիտիկները:))))))))
Նախ դեկրետը արձակուրդի տեսակ է, տեղով արձակուրդ :))))))))))))))))))))) ու ինչպես այլ արձակուրդի տեսակներ, այնպես էլ սա քնելու լաավ հնարավորություն, ճիշտ է ես ինքս 8-ից արթնանում եմ միշտ, բայց կան հղիներ , որոնց օրգանիզմը կարիք ունի մինչև ճաշ քնելու :ՃՃ :
Հետո սա շատ լավ հնարավորություն է քայլելու, մաքուր օդ, թթվածին շնչելու, մանավանդ եթե աշխատել եք փակ, գրասենյակային պայմաններում ու հնարավորություն չեք ունեցել գոնե ձեր ընդմիջմանը քայլել գեղեցիկ ծառուղիով. ես ունեցել եմ :Ճ ու ամենակարևորը , այս արձակուրդը հնարավորություն է տալիս զբաղվելու որոշ հարցերի պատասխաններ գտնելուն, հղիությանը վերաբերվող ամեն “քթի մազ” ային թեմաների ու քննարկումների որոնումներին, ինքս բազ մաթիվ ֆորումներում կամ, ֆեյսբուքյան խմբերում, ծանոթ հղիների ու արդեն մայրիկ դարձած կանանց հարցուփորձ անելով գժվեցրել եմ :Պ ու չնայած դեռ շատ բան կա սովորելու, իմանալու, բայց ավելի պատրաստ եմ զգում ինձ որպես նորաթուխ մայրիկ: Այս ընթացքում կարող եք հաճախել հղիների ակումբ, ինչը ինձ մոտ դեռ չի ստացվել , հուսամ այս 8 շաբաթում կհասցնեմ դեռ :Պ , բացի տեղեկացված լինելը, այդ կենտրոններում դուք կարոք եք ծանոթանալ հղի կանանց հետ, ընկերակցել նրանց, այսինքն դրական զգացողություններ կունենաք և կփոխանցեք այդ ամենը պուճուրին :)))
Հիմա մինի շրջագայությունների մասին :Դ , թատրոն, կինոսրահ,ցուցադրություններ, իսկ ինչու ոչ, թեթև ակումբներ, որտեղ չեն ծխում, գնացեք այնպիսի հասարակական վայրեր, որտեղ կարոք եք լիարժեք լիցքաթափվել, դրական էմոցիաներ ձեռք բերել : Հա…ու վերջապես շոպինգգգգ, այն էլ ձեր պուճուրի համար, հավատացեք այնքան շատ են առաջարկվող տեսականին , այնքան թիթիզ հագուստներ կան, որ ուղղակի չգիտեք թե որն ու ինչը գնել, ասեմ միայն , որ մի տրվեք դրանց, ու գնեք չափավոր, նախ գիտեք ճստիկները ինչ արագությամբ են մեծանում, հետո տարբեր սրահներ այցելելով գտնում եք ավելի որակովն ու լավը :Ճ Ես այս ընթացքում գնել եմ արդեն կարևոր որոշ իրեր, բայց և հասցրել եմ օգտվել զեղչային համակարգերի ու անհերթ սպասարկումներից :))))) դեբենհամս, մադրքր , չիկո, ռեյմա, այցելեք նախ գներից ավելի տեղեկացված կլինեք, հետո որակից իսկ կհասկանաք, արժե գնել , թե ոչ:
Իհարկե եթե այս ամենի մեջ էլի հասցնում եք ձանձրանալ, ու լիքը ազատ ժամանակ եք ունենում,  կարող եք սկսել ինչ-որ բան ուսանել, օտար լեզու, խոհարարություն, շյուղերով գործել կամ ասեղնագործություն կամ ուղղակի հենդմենդ սկսեք, հաստատ հրաշալի մտքեր կհայտնվեն ձեզ մոտ, նման զբաղմունքները կամ հոբբիները ձեզ թույլ կտան բացահայտել ձեր մեջ թաքնված տաղանդին :դ և լիցքաթափվել:
Չենք մոռանում, որ 36 շաբաթականից սկսած կարող է սկսվել ծննդաբերական պրոցեսը ու պետք  է արդեն պատրաստ լինել դրան. ծննդատան ընտրության, բժշկի ընտրության , անձնական փաստաթղթերի ձևակերպման ու իհարկե ծննդատան պայուսակի մասին, այս մասին իհարկե շուտ ենք մտածում, ինքս էլ դեռ կգրեմ, կքննարկենք , բայց և այնպես որպեսզի լավ ու բարի անցկացնենք դեկրետը պետք է հոգ տանենք մեր մասին, մեր ֆիզիկական մարմնի մասին, :Դ , մեր ինքնազգացողության մասին, չէ որ ամենակարևորը մեր բալիկն է, ում համար առաջին հերթին կարևոր է առողջ, գեղեցիկ ու սուպեր մայրիկը :))))))))))))))))))))))))))))

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s