Մանկական լվացքի փոշի

Ինչպես ընտրել մաքրող միջոց փոքրիկի հագուստը լվանալու համար, հատկապես որ ապրանքանիշն է ապահովում անվտանգ լվացքի փոշի, օգտվել արդյոք լվացքի մեքենայից, թե այնուամենայնիվ լվանալ հագուստը ձեռքով: Ահա մի շարք հարցերից մի քանիսը, որ տալիս են նորաթուխ մայրիկները , երբ առաջին անգամ հագուստ են գնել դեռ չծնված փոքրիկի համար և պատրաստվում են լվանալ ու սպասել բալիկին:
Ես շատ գոհ եմ, որ այս ժամանակահատվածում եմ ապրում :Դ և ուզում եմ օգտվել ժամանակակից տեխնիկայից, ուզում եմ լվանալ բալիկիս շորիկները լվացքի մեքենայով, ուզում եմ նաև պարզել ու գտնել համեմատաբար ավելի անվտանգ մաքրման միջոցներ, այս հերթական «քթամազություն» ս բալիկիս հետ ի հայտ չի եկել , անգամ մեր տան ամաների հեղուկի հարցում էլ շատ ավելի ուշադիր եմ .
http://www.sobesednik.am

Ժամանակակից մանկական լվացքի փոշիները հիմնված են օճառի հիմքով և չեն պարունակում մաշկը գրգռող նյութեր, դե ամեն դեպքում մի քիչ հայտնի ապրանքանիշերը դա աշխատում են այդպես անել , դրանք իրարից ետ չեն մնում ոչ հոտով , ոչ տեսքով  , ոչ էլ փրփրացնելու աստիճանով :Դ , իմիջալյոց որքան շատ են հոտերը, այսինքն ուժեղ ու բազմազան, , ուրեմն այնտեղ իսկ կա քիմիական հավելումների մի ամբողջ տեսականի Դ))) :
Իհարկե տարբեր ֆորումներում, սոց. Կայքերում ու դրանց խմբերում ծնողները խորհուրդ են տալիս  ըստ իրենց ճաշակի, իրենց օգտագործման ու ի վերջո փորձի վրա հիմնված ֆիրմաների անուններ, բայց ի վերջո կարելի է կանգ առնել ըստ իրենց տված մեկնաբանությունների, օր.` շատ անուշ հոտ ունի, շատ փափուկ է պահում, շատ է սպիտակեցնում, շատ լավ փրփրում է, վերջում ավելացնում եմ փափկացնող, լուգա կամ այլ անուշաբույր միջոց…. այսպիսի մեկնաբանություններից էլ պարզ է, որ մեկի մեջ կա սպիտակեցնող նյութ, մյուսինը հոտի ուժեղացուցիչ, մյուսինը… և այսպես շարունակ ))) իհարկե իմ այսքան «շատ խորանալ» ն էլ նախադրյալ չի ստեղծում, որ ես չեմ սխալվի ընտրելով այսինչ լվացքի փոշին, բայց ամեն դեպքում ես չեմ ուզում լինել անտարբեր , անտեղյակ , ոչ իմֆորմացված այսքան նուրբ հարցում )))
Մի քանի ավելացում . անպայման կարդացեք բաղադրությունը, եթե դրա մեջ առկա է ֆոսֆատ, իմիջալյոց մեզ շատ հայտնի Արիելում կա այն, սակայն ռուսաստանյան մասնաճյուղում, այսինքն կոնկրետ ԱՄՆ հոգացել է այդ մասին և արդեն քանի տարի է օրենսդրաբար արգելում է այդ քիմիական տարրը օգտագործել զանազան մաքրող միջոցների մեջ , ցիանիդ, ПАВ /PEG , խլոր ,ռաստվարիտելների տեսակներ , հոտեր, սուլֆատներ , հրաժարվեք այդ փոշիներից:
Կարելի է ուշադրություն էլ դարձնել գնին, չնայած մեզ մոտ կարող է ամենաէժանն էլ վաճառվել ամենաթանկի փոխարեն, բայց ամեն դեպքում գինը ասում ու անում է իրենը :Դ
Դե մի փոքր ավելի անվտանգ կդարձնի նաև այն, որ պարզաջուր կատարվի ավելի բարձր ջերմաստիճանում և մի քանի անգամ, կոշտ նյութեր կան, որ սառը ջրում ավելի են ակտիվանում և բնավ չեն պարզաջրվում:Ճ , հետո երկու կողմից արդուկելն էլ իր գործը անում է :
Ահա այս հղման մեջ , կան մի քանի ֆիրմաների անուններ, իհարկե մեզ մոտ որոշները չհանդիպող, բայց այնտեղ հիանալի խորհուրդ էլ կա, թե ինչպես պարզել մանական լվացքի փոշու լավ/վատ լինելը :Դ , մեկնաբանություններն էլ ընթերցեք .
http://shirpotreba.net/content.php?id=16

Ձեզ բարի լվացքալվացումներ :ՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃՃ

One thought on “Մանկական լվացքի փոշի

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s