Հղիների ակումբ

Այո, ՀՀ-ում կա հատուկ հղիների համար նախատեսված ակումբներ, նույնիսկ արդեն մի քանիսը, որոնք առաջարկում են թե’ հոգեբանական, թե ֆիզիկական ծառայությունների տեսակներ, և մեզ` հղիներիս, մնում է լավ ուսումնասիրել նրանց կողմից տրվող յուրաքանչյուր ծառայության տեսակը, դասախոսի կարգավիճակը, պայմանները, մաքրությունը , վերաբերմունքը ու ինչու ոչ, նաև ֆինանսական փոխհատուման մեր կարողությունը:

Չնայած արդեն ինձ մոտ 35 շաբաթական հղիություն է, ես վերջաաապես կարողացա ընտրել ու դիմել հղիների ակումբ, ընտրությունս Ավետիս հղիների ակումբն է: Բացի վերը թվարկածներից, հաշվի եմ առել նաև դասախոսների ու պարապողների կրթության տեսակը , մայր լինելը :Դ , ու էներգետիկ անտեսանելի դաշտը :Դ , չնայած առաջին իսկ ամսից, հետաքրքրվել եմ ու դրական եմ վերաբերվել հենց Ավետիսին, այնպես որ չի նշանակում, որ մյուս կենտրոնները չեն համապատասխանում իմ նշածներին :)))))))))

Ընտրել եմ Հոգեբանի և Նեոնատոլոգի դասերը, Յոգան ու Լողը ինձ համար չեն հիմա :Պ , երկու անվճար պարապունքներին էլ գնացել եմ, հիմա արդեն գնալու եմ շաբաթական երկու անգամ, ցավոք իհարկե ավել չեն լինում, եթե լինեն հա կգնամ :Դ, մեկական ժամով:

Նախ ուզում եմ ավելի խորը նայեք նրան, որ հղին կամ ոչ հղին դիմում են կամ հաճախում են հոգեբանի մոտ կամ հոգեբանական թրեյնինգների, դա դեռ չի նշանակում , որ նա ունի հոգեբանական խնդիրներ :Դ, սա ամեն դեպքումի համար եմ գրում :Դ , նախ հոգեբանը ու ինչու ոչ, մյուս հղիները, նրանց կողմից հնչեցրած հարցերը, քննարկումները, անգամ ծիծաղելի նախապաշարամունքները ավելի նախընտրելի են, քան ` պարապ տանը նստել, ձանձրանալ, պարապ մտքերով լցվել, վախենալ, 50 անցի պես ղժղժալ ամեն ստից բանից և այլ լա լա լաներ անել :))))))

Ակումբ հաճախելը , եթե որևէ արդյունավետ բան չտա, հաստատ վնաս չի տա, այնպես չէ որ տաք տեղից է ձայնս դուրս գալիս :Դ, ու ուղղակի զբաղվում եմ, ոչ , աշխատել եմ համարյա 8 ամիսը, ու կարող եմ թույլ տալ ինձ նման հաճույքի :ՃՃՃ , հետո որքան շատ հաճելի մարդկանց հետ շփվեք, հարևան տատական հայացքներից հեռու լինեք, այնքան լավ )))))))))))

Զգովքս առ Ավետիս, ավարտվեց :Դ:Դ:Դ չեմ ուզում գովազդային տյոտյա լինել, բայց խորհուրդ եմ տալիս, այո, եթե ուզում եք ծննդաբերությունից լավ հիշողություններ մնան, ոչ թե .

— քեզ թվում է , էսա կմեռնես ու երեխուդ չես տեսնի …

ֆուական նախադասություն, որ ինձ մի 20 մայր են ասել, չնայած ես դեռ չգիտեմ, թե կոնկրետ ծննդաբերությունը ինձ ինչ է անելու, բայց գիտեմ , ու իրոք գիտեմ, որ ամեն բան լավ է լինելու, ու բոլոր հղիներին ես միմիայն բարի ժպիտով հավաստիացնելու եմ, որ.

— քեզ թվում է, որ ամբողջ աշխարհը քոնն է,  ու պուճուրդ էլ այդ աշխարհն է ))))))))))))))))))))))

 

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s