Ծննդատան պայուսակ կամ ի՞նչ տանել ծծնդատուն

Ծննդատան պայուսակ կամ ի՞նչ տանել ծծնդատուն

Քանի որ իմ ծննդատան պայուսակը գրեթե պատրաստ է և ես բավականին տանջվել եմ դրա ճիշտ ու տեղին դասավորման համար, կկիսվեմ ձեզ հետ ամենայն մանրամասնությամբ: Օգտվել եմ զանազան ֆորումներից, կայքերից, սոցոլիական ցանցերի խմբակային քննարկումներից, իմ այցելած ծննդատան հուշող թերթիկից և մի քիչ էլ իմ «հուշող զանգից » :Դ

Նախ պատրաստեք ձեր պայուսակը կամ ները, դեռևս 10 շաբաթ առաջ, երբեմն անկախատեսելիորեն ծնունդը կարող է սկսվել շուտ , կան իրեր , որոնք պահանջում են մինչ գնելը «գցել-բռնելու» լավ մտածմունք, ընտրության հարցը շատ մեծ է լինում, ու վերջապես դուք ավելի հանգիստ եք լինում: Մինչ իրերին անցնելը ես խորհրդի կարգով առանձնացրել եմ պայուսակի երեք տեսակ, կարող եք և երկու` մոր և մանկիկի, ես ավելացրել եմ ևս մեկը, որի մեջ տեղադրեք այնպիսի իրեր, որոնք հնարավոր է ձեր ընտրած ծննդատունը չի պահանջում, արգելում է կամ ըստ ցանկության է ընդունում, որպեսզի անհարմար բան չստացվի, այլ պայուսակներից դրանք քրքրելով գտնել ու ետ ուղարկել: Հետո չնայած առանձնացնում ենք պայուսակները , բայց իրերի տեսակներ կան , որ ցանկալի է ևս առանձին փաթեթների կամ տոպրակների մեջ լինեք, ցանկից դուք էլ գլխի կընեք: Այսպես.

Մայրիկի պայուսակ

Բամբակյա կամ միանգամյա օգտագործման վարտիքներ.

Ցանկալի է ունենաք ձեզ մոտ մի քանի հատ, կարիք չկա սերիաներով տանել, հիշեք , որ որևէ բրենդի ներկայացուցիչ չեք լինելու, ընտրեք հարմար , ոչ ձիգ , մաքուր և տանը նախորոք  արդուկած պատրաստի պահեք ևս մի քանիսը, որ անհրաժեշտության դեպքում ամուսնուն խնդրեք , բերի ծննդատուն: Ընդանրապես իրերի տեսակներ, որոնք էլի անմիջապես գլխի կընեք, բազմաթիվ քանակի մի վերցրեք ձեզ  հետ, ունեցեք տանը, մաքուր և արդուկած ու հարմար տեղում, կարող եք հուշող թերթիկով վրան կպցնել :Պ , տնեցիները կբերեն, եթե պետք լինի:

Տակաշորեր , միանգամյա օգտագործման մատրասիկներ, միջադիրներ

Ծննդատան տեսակ կա, որ ծննդաբերությունից մինչև մեկ օր , արգելում են սովորական կամ հատուկ ծննդականի համար նախատեսված միջադիրներ, պատճառաբանելով , որ ներքին կարեր ունենալու դեպքում, դրանք կարող են խոնավ պահել և ոչ լավ հետևանքի բերել: Ծննդատուն էլ կա, որ վերցնում են կամ պահանջում են հատուկ միջադիրներ, լավ է երկուսից էլ ունենաք, չնայած եթե տանը տակաշորը արդեն արդուկել եք և դրել, մի քանի ժամից դրանք այնպես չէ որ ստերիլ մնալու են :Ճ , իսկ մատրասիկները ուղղակի ձեր անկողինը մաքուր պահելու համար,երկու հատը բավական է, հետո դեպքում կբերվի :

Գիշերանոցներ , խալաթ , հողաթափեր, գուլպաներ , սրբիչ

Գիշերանոցները և գուլպան անպայման բամբակյա,  նախատեսեք երկու զգեստ-գիշերանոց, մեկը կարող է միանգամից խալաթով լինել , մինչև ծունկ կամ բարձր, ներքև կարծում եմ հարմար չի լինի և մեկ շալվարով- գիշերանոց: Զիզի բիզի բաների ետևից էլի մի ընկեք, կարծում եմ դա ընդանրապես պետք չէ, առաջին գիշերանոցով դուք բարեհաջող կծննդաբերեք, իսկ երկրորդն էլ ուղղակի կփոխեք, ցանկալի է այդ մեկը լինի դիմացից կոճակներով, հեշտ կերակրելու համար , և շալվարովն էլ նրա համար, եթե ձեզ ուղեկցեն ՈՒՁՀ –ի կամ որևէ այլ բժկի մոտ, հարմար լինի արագ հագնվել ու գնալ: հողաթափերը ցանկալի է լինի մեկը փափուկ, մյուսը`բաղնիքի: Մինչ ծննդաբերելը որոշ ծննդատներում անպայման կատարում են հոգնա, որպեսզի հանկարծ մի փոքր թաց ոտքն էլ ձեզ անհարմարություն չպատճառի և հետո, կարող եք լոգանք ընդունել ծննդաբերությունից մեկ օր հետո: Գուլպաները հնարավոր է պետք լինեն տաքության համարմ հնարավոր է պարզապես հագնեք, ավելի հանգիստ լինելու համար, ոչ բոբիկ գետնին կամ ծննդաբերության սեղանին լինելու համար: Սրբիչը կարող եք վերցնել ոչ այնքան մեծ, ձեր պայուսակի համար և բաղնիքի համար նախատեսված սրբիչ մեծ, այն 3-րդ պայուսակի համար:

Կերակրման կրծկալ` ցերեկային և գիշերային, կրծկալի ներդիրներ, կրծքերի թաց ու չոր անձեռոցիկներ , թաշկինակներ ,կրծքերի ճաքի համար նախատեսված գելեր կամ կրեմներ:

Կերակրման կրծկալները դե իհարկե գնում եք վերջին ամսում, որպեսզի հետո այն մեծ կամ փոքր չլինի, գիշերայինը տոպերի նման են և ավելի համար, բամբակյա, կարելի է երեք գույն ընտրել : Ներդիրները կարող եք վերցնել 10 հատ, բայց այնպայման տանը ունեցեք, անձեռոցիկները հատուկ կարող են և պետք չլինել, եթե բժիշկը խորհուրդ կտա պրոֆիլակտիկայի համար որևէ կրեմ գնել պտուկների ճաքերի համար, ապա դա քսելու եք կերակրումից անմիջապես հետո և թաց ու չոր հատուկ անձեռոցիկներ էլ պետք չեն գա, սովորական լաթ էլ կարող եք ունենալ կամ թաշկինակ, կարևորը մաքուր , դրանով չորացնելու համար: Դե թաշկինակներն էլ մի երկու հատ, պարզապես հիգիենայի համար պետք կգան:

Կոճակներով կամ ցեպով վերնահագուստներ

կամ պարզապես թույլ սպորտային հագուստ, սա էլ եթե հյուրեր գան կամ ավելի հարմար զգաք , չմնաք գիշերանոցով, մեկ զույգն էլ բավական է, կոճակներն էլ հեշտ կերակրելու համար :

Դուրս գրման հագուստ

Նախորոք զգեստապահարանում ունեցեք հագուստ , որով ցանկանում եք դուրս գրվել, միշտ լավ տեսք ունենալը ու գեղեցիկ հագնվելը նպաստում է ավելի վառ տրամադրության :

Անձեռոցիկներ

Թաց և չոր , կարող եք վերցնել մեկական հատուկ բալիկի համար և օգտագործել նաև ձեզ համար:

Կերակրման բարձ

Ցանկալի է տանը արդեն ունենաք և օգտագործեք մեջքի համար, ես արդեն երոկւ ամիս է նստում եմ դրա օգնությամբ, մեջքիս ետևն եմ դնում, շատ հարմար է: Ծննդատուն կա, որ արդեն ունեն, դուք հարցրեք, եթե պետք լինի տարեք ձեզ հետ կամ թող հետո բերեն:

Հիգիենայի պարագաներ

Պարզ է, որ անմազ եք ներկայանալու , բայց թե ի՞նչ պայմաններում կսկսվեն ծննդաբերության ցավերը, չգիտենք :Դ, ցանկալի է ունենալ մեկ ածելի, դե որպեսզի ծննդատանիից չօգտվեք:

Մազակալ, եթե ունեք երկար մազեր, դրանք հավաքելու համար:

Ամսագիր կամ փոքրիկ գիրք, ասում են հնարավոր է ձանձրանալու պահ լինի, հուսաանք :դ , փլեյեր երաժշտական

Սանր , ատամի խոզանակ, մածուկ,հարդարման փոքրիկ պայուսակ, որոշ հարդարման իրերով:

Փաստաթղթեր

30 շաբաթականից հետո ձեզ տալու են փոխանակման քարտ , դա վերցրեք,  հավաստագիրը, որը արդեն ունեք, անձնագիրը, հնարավոր է վերցնեն դրանց պատճեն կրկնօրինակները, մեկական ունեցեք: Կարող եք վերցնել ձեր նշումների տետրը, դե ես մեկ ամսական հղիությունից այն պահում եմ, պետք է եկել գրառումներ անելու համար, հնարավոր է այնտեղ էլ պետք գա, մեկ գրիչ:

Ֆոտո կամ վիդոխցիկ, հեռախոս, իհարկե մարտկոցի մասին չմոռանաք:Ճ , վայրկյանաչափ

Թեթև սնունդ, չգազավորված ջուր

Դե այնպես ինչ-որ թեթև բան ուտելու համար, ջուրն էլ պետք կգա:

Բալիկի պայուսակ

Դե պայուսակ ընտրելու համար այլ գրառում կանեմ, դրա տեսակների ու ձևերի մասին:

Հագուստ

Բամբակյա և սեզոնի համապատասխան , նախորոք լվացած ու արդուկած խանութից հետո, 3 տեսակը բավական կլինի, եթե պետք լինի տնից կբերեն

Գլխարկ, թաշկինակ, գուլպա, ձեռնոց

Թեթև ու փափուկ գլխարկ, մեկը կարող եք թելերով վերցնելո, մյուս առանց : թաշկինակն էլ վզիկի տակ դնելու համար, կաթիկը հագուստին չթափելու համար , գուլպան և ձեռնոցն  էլ ոտքերը և մատիկները չսառելու համար, ամեն բան բամբակյա իհարկե:

Տակդիրներ

Նախորոք խանութները կամ դեղատները լավ ման եկեք, նայեք ամեն տեսակ ու ամեն չափսը, նոր ընտրեք մի քանի տարբեր ֆիրմաների տակդիրներ , 10 հատից ավել պետք չէ վերցնել, տանը նախորոք դրած ունեցեք:

Ծածկոց

Հնարավոր է ծննդատանը ծածկոց լինի , բայց դուք ամնե դեպքում վերցրեք ձերը, կարող եք և հատուկ դուրս գրման ծածկոցը միանգամից վերցնել, այնտեղ ֆոտոներ եք անելու և    հնարավոր է ծննդատնինը ձեզ դուր չգա :Պ

Դուրս գրման հագուստ

Սա կարող են և տնից բերել վերջին օրը, ուղղակի ունեցեք:

Հիգիենայի պարագաններ

Դե գելեր, բամբակներ, քսուկներ, եթե արդեն որոշել ու ընտրել եք, տարեք, ես որոշել եմ հատուկ մանկան գել դեռ չօգտագործել, ոչ էլ յուղեր կամ քսուկներ, դուք կարող եք և վերցնել և չվերցնել, կարող եք նաև նախորոք տեղեկանալ այնտեղ ինչով կամ ինչպես են երեխային լողացնելու:

Երորրդ պայուսակ

Այսպես սա այն պայուսակը, որի մեջ կդնեք այն իրերը, որոնք ըստ ձեզ կարող է և ետ ուղարկեն, կարող է և արդեն ունեն, կարող է և պարզապես պետք չգա, ես պարզապես թվարկեմ

Ձեր անկողինը , մեծ սրբիչը , գելեր ձեր կամ երեխայի, երեխայի համար որոշ բարակ , բամբակյա սավան կամ տակաշոր, այնտեղ իրենց անկողնու վրա գցելու համար, մեկանգամյա օգտագործման ափսե, պատառաքաղ, գդալ, բաժակ: Մանր գումար :Դ, ինչ իմանաք, գուցե 1000 ական նվերներ գնեք այնտեղ :Դ , իմ ընտրած ծննդատանը արգելում են զարդեղենով գնալ, չնայած ես չեմ էլ գնալու և որ մաքուր լինեն եղունգները, դե առանց լաքի, դուք դա ճշտեք:

Իհարկե ծնարան տանելու եք ոչ այս բոլորը, կարող եք բալիկի պայուսակը թողնել, հետո բերեն, իսկ ձերը վերցնել, իսկ 3-րդ պայուսակը կամ նախորոք ճշտել պարունակության անհրաժեշտությունը կամ հենց տեղում:

Դե ճիշտ է, ես դեռ այս ամենի մեջով չեմ անցել, որ իմանամ, որն եմ ավելորդ գրել կամ մոռացել, խոստանում եմ ծննդաբերելուց հետո, վերանայել ցուցակս և թարմացնել ձեզ համար:

Բարի Ազատում Մեզ :)))

Թողնել մեկնաբանություն

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s